StartAktuelle AusgabeEssay & AnalyseDiaspora-Kultur als Transkultur | «Մեկ ազգ, մեկ մշակույթ». իրողության և ինքնախաբեության սահմանին

Diaspora-Kultur als Transkultur | «Մեկ ազգ, մեկ մշակույթ». իրողության և ինքնախաբեության սահմանին

  • PDF
  • Drucken
  • E-Mail

Alina Poghosyan. Blick einer Ethologin auf die Schweizer Gemeinden

Die Ethologin Alina Poghosyan hat einige Monate die Geimeinden in der Schweiz beobachtet und festgestellt, dass die vorherrschende transkulturelle Identität nicht wahrgenommen wird.

Ամերիկացի ծանոթներիցս մեկը ինչ-որ առիթով հետս կիսվեց իր տպավորությունով կամ փորձով կամ լսածով. «Եթե մարդու արյան մեջ հայի արյունը նույնիսկ ընդամենը հինգ տոկոս է կազմում, նա միևնույն է իրեն հայ է համարելու»: Այսպիսի ձևակերպման հետ դժվարանում եմ միանաշանակ համաձայնել: Բայց իմ դիտարկումներն հետևյալ մտքի հիմք են դարձել. Հայկական ծագում ունեցող միգրանտների էթնիկ ինքնությունն ավելի կայուն է տրանսկուլտուրացիայի նկատմամբ, քան մշակույթի շատ այլ ասպեկտներ:
Նախորդ հոդվածում որոշ չափով անդրադարձել եմ տրանսմշակույթին: Հայ միգրանտների առօրեականության մեջ կարելի է նկատել տրանսմշակութային շերտեր, որոնք առաջանում են «հայկական» առօրեականության մեջ ընդունող երկրի մշակույթի ներթափանցման արդյունքում:

Նոր մշակույթը համեմատաբար հեշտ է ներթափանցում հայերի առօրեականության այն ասպեկտներ, որոնք ենթական են հասարակական կանոնակարգման: Օրինակ` սպառումը, որի վրա ազդում է ծառայությունների և ապրանքների առկա առաջարկը,  կամ աշխատանքային մշակույթը, որը միգրանտները պարտավոր են յուրացնել ընդունող երկրի գործատուի մոտ աշխատանքի անցնելու համար: Հատկապես ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրներում բավականին արագ փոխվում է միգրանտների ժամանակի կազմակերպման ձևը, քանի որ այդ երկրներում հասարակական կյանքի կանոնակարգվածությունն ու կազմակերպվածությունը կյանքի որոշակի ռիթմ է  պարտադրում: Այնտեղ միգրանտները ժամանակը կազմակերպելու մեծ վարիացիաների հնարավորություն չեն ունենում: Նրանք ստիպված են ենթարկվել տրանսպորտի գրաֆիկներին, աշխատանքի, դպրոցների, նախակրթարանների և այլնի ռիթմին, որը ենթակա է ընդունող հասարակության կանոնակարգման մշակույթին: 

Նախորդ հոդվածում որոշ չափով անդրադարձել եմ տրանսմշակույթին: Հայ միգրանտների առօրեականության մեջ կարելի է նկատել տրանսմշակութային շերտեր, որոնք առաջանում են «հայկական» առօրեականության մեջ ընդունող երկրի մշակույթի ներթափանցման արդյունքում: 

Մյուս կողմից՝ կան տարածքներ, որոնք ավելի կայուն են տրանսկուլտուրացիայի և մշակութային դիֆուզիաների նկատմամբ: Այսպիսի տարածքներ են տունը, հանգստի ու ժամանցի տարածքները, որոնք նաև էթնիկ ինքնության ռեալիզացիայի տարածքներ են: Եթե ամենօրյա ուտեստների շարքը ավելի արագ է համալրվում տեղական ուտելիքով (քանի որ առօրեական սպառողական պրակտիկաները բավականին արագ են տրանսկուլտուրացվում), ապա հայկական ամենօրյա ուտեստները վեր են ածվում տոնականի: Շվեցարիայում բնակվող մի հայ կին պատմում էր, որ ինքն ամեն օր դոլմա պատրաստելու  ժամանակ չունի: Սակայն եթե հյուրեր է ունենում կամ որևէ ընտանեկան միջոցառում է լինում, պատրաստում են հայկական ուտեստներ:
Տարբեր երկրներում բնակվող հայերը տարբեր տրանսմշակութային շերտեր են կրում, որոնք առաջանում են  «հայկականի» և տվյալ երկրի մեյնսթրիմ մշակույթների խաչմամբ:
Մի կողմից՝ տրանսկուլտուրացիայի նկատմամբ բավականին կայուն էթնիկ ինքնությունը նրանց ընդհանրականության զգացումով/հավատով է օժտում, մյուս կողմից՝ տարբեր տրանսմշակույթները տարբեր հաբիտուսներ ու առօրեական պրակտիկաներ են ձևավորում: Մարդիկ, ովքեր միանգամայն տարբեր են իրենց մշակույթներով, հավատում են, իսկ որոշ դեպքերում, ձևացնում են, թե իրենք՝ «մեկ ազգ են, մեկ մշակույթ», թե՝ «հայը մնում է հայ», թե՝ «կարևոր չէ հայաստանցի, լիբանանահայ, թե շվեյցարիահայ»:
Կարևոր է, որովհետև հետևանքներ ունի: Հետևանքները տարբերության արդյունք են և ոչ թե նույնության:
Հատկապես ԱՄՆ և Եվրոպայի երկրներում առավել մեծ է տարբերությունը Հայաստանի Հանրապետությունից մեկնածների` «հայաստանցիների» և հին սփյուռքի միջև: «Հայաստանիցները», շուրջ 70 տարի սովետական մշակույթի մեջ ապրելով, իրենց վրա են կրում մի տրանսմշակույթ, որն օտար է հին սփյուռքին:  Այս երկուսը տարբեր են նաև իրենց լեզուներով, Հայաստանին և հայրենիքին իրենց վերաբերմունքով, պատմության ընկալումով, ապագայի նկատմամբ իրենց հայացքներով, առօրեականության մշակույթով և այլն:

Հայկական բազմազան սփյուռքի ներկայացուցիչները, միանգամայն տարբեր լինելով իրենց առօրեկական (տրանս)մշակույթով, չեն դադարում անտեսել տարբերությունները և, հիմնվելով զուտ էթնիկ ինքնության վրա, իրենց համարում են «մեկ ազգ, մեկ մշակույթ»:

Ցյուրիխում մի խնջույքի էի մասնակցում` եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված: Մի սեղանի շուրջ բոլորը «հայաստանցիներ» էին նստած` հին սփյուռքահայերից անջատ: Առաջինների սեղանի շուրջ սեղանի մի ծայրին կանայք էին, մյուսին` տղամարդիկ: Սեղանի եզրին առանձնացած տղամարդիկ օղի էին խմում: Կանանցից մեկը նկատեց. «Հայաստանցի են չէ, պետք է անպայման օղի խմեն, բոլորը գինին են խմում, իրենք պետք է օղի խմեն»: Մյուս սեղանների շուրջ, որտեղ հին սփյուռքի ներկայացուցիչներն էին նստած, իսկապես գինի էին խմում, կանայք և տղամարդիկ առանձնացած չէին: «Հայաստանցիները» պարում էին մի երաժշտության տակ, հին սփյուռքի ներկայացուցիչները` այլ: Կանանցից մեկը պատմում էր («հայաստանցի»), որ ինքը լեզվի դպրոց էր բացել, բայց ստիպված եղավ փակել, քանի որ հին սփյուռքի ներկայացուցիչները դասավանդվող հայերենը` արևելահայերենը, «սխալ լեզու» էին համարում: Նա նաև պատմում էր, որ առօրյայում «հայաստանցիները» և հին սփյուռքի ներկայացուցիչները գրեթե չեն շփվում: Առաջինները երկրորդներին համարում են «մանկամիտ», երկրորդները` առաջիններին` «սովետական , ոչ-հայկական»:
Չնայած այսպիսի պատկերի և խոսակցությունների, նույն խնջույքի ընթացքում կենաց հնչեց, որը մոտավորապես այսպիսի բովանդակություն ուներ. «Ամոթ է տարբերություն դնել հայերի միջև: Հայը մնում է հայ. կարևոր չէ հայաստանցի է, թե սփյուռքահայ: Մենք ունենք նույն գենոֆոնդը, նույն մշակույթը, նույն լեզուն: Մենք բոլորս ունենք նույն նախնին, և պետք է ամեն ինչ անենք, որ չկորցնենք մեր ինքնությունը, մեր գենոֆոնդը»:
Հայկական բազմազան սփյուռքի ներկայացուցիչները, միանգամայն տարբեր լինելով իրենց առօրեկական (տրանս)մշակույթով, չեն դադարում անտեսել տարբերությունները և, հիմնվելով զուտ էթնիկ ինքնության վրա, իրենց համարում են «մեկ ազգ, մեկ մշակույթ»:
Մի կողմից՝ տրանսկուլտուրացիայի նկատմամբ կայուն էթնիկ ինքնագիտակցությունը, մյուս կողմից՝ տարբեր մշակութային պրակտիկաները կարծես խզում են առաջացնում  էթնիկ հայերի շրջանում տարածված դիսկուրսի («մեկ ազգ, մեկ մշակույթ») և իրողության միջև:

Մշակութային տարբերությունների անտեսումը հանգեցնում է իրողության ոչ լիարժեք ընկալման և կոմունիկացիոն խզումների էական պատճառների անտեսման, որի արդյունքում անջրպետը հին սփյուռքի և հայաստանցիների միջև չի վերանում:
Իսկ մշակութային տարբերությունները հավանաբար անտեսվում են այն պատճառով, որ տարածված դիսկուրսում լուռ համաձայնությամբ մշակույթը ընդունվում է որպես անփոփոխ և ստատիկ երևույթ: Հայկական մշակույթը, կարծես, ընկալվում է որպես 1915 թվականի դրությամբ «կանգնած կադր»: Մինչդեռ այդ թվականներից հետո, Հայաստանում մշակույթ(ներ)ը սովետական փոխակերպումներ ապրեցին, Մերձավոր Արևելքի երկրների հայությունը մի կողմից կոնսերվացրեց մշակութային որոշ (այնժամանակյա հայկական) բաղադրիչներ, իսկ մշակույթի որոշ ասպեկտներ ներմուծեց տարածաշրջանի այլ մշակույթներից (օրինակ` խոհանոցից): Եվրոպայի երկրներ գաղթածները և նրանց սերունդները յուրացրին այդ երկրների առօրեականության մշակույթի հատկանիշներ: «Հայկական մշակույթը» ոչ միայն որոշակի ժամանակահատվածում «կանգնած» մշակույթն է, որը կարելի է տեսնել թանգարաններում, այլ նաև այսօր ծագումով հայերի կյանքում դրսևորվող բազմազան մշակութային պրակտիկաները:
Բազմազան, տրանսմշակութային մշակույթը ոչ թե հայկական ինքնությունը կորցնելու վտանգ է, այլ` ընդլայնված մշակութային կապիտալի հնարավորություն:


Alina Poghosyan hat an der Jerewaner Staatlichen Universität Soziologie und Ethnologie studiert. Seit 2003 ist sie als wissenschaftliche Mitarbeiterin im Sozialforschungsinstitut "Advanced Social Technologies" tätig mit den Schwerpunkten Menschenrechte und Zivilgesellschaft.

Der Artikel ist zuerst erschienen bei Armenian Times

http://www.prm.am/index.php/reaction/152-2011-05-20-10-08-04/2535-l-r-

 

Kommentar schreiben


Sicherheitscode
Aktualisieren

Diaspora & Rückkehr

Es ist viel über den Begriff und die Sache „Diaspora“ gesagt worden. Anscheinend ist es so, dass man sich gerade als Mitglied der Diaspora in einem herausgehobenen Sinn mit einer gewissen Permanenz damit beschäftigt, wer man ist und wohin man gehört. Neben dieser Überlegung begegnen einem begriffliche Verwirrungen, dass neben der armenischen Diaspora auch z. B. von der türkischen Diaspora gesprochen wird. >>weiter

Newsletter

Hier können Sie sich für den Newsletter von HAYsociety anmelden!

NEUERSCHEINUNG


HAY MEDIA E-BOOKS

Angebot | Publikation

Hay Media

Geschichte der
armenischen Migration

Armenische Anthologie

Unsere Verlage

 

  

  

HAYconsult

Weitere Dienstleistungen bietet unser Servicebereich HAYconsult an:

Armenischunterricht;
Armenienreisen;
Lesungen, Konzerte und Ausstellungen;
Grafik, Präsentation und Internetpräsenz

Sprechen Sie uns an!